Պերուում հայտնաբերվել է մի գերեզման, որում եղել են 60 մարդու մարմնի «շատ լավ պահպանված» մնացորդներ։ Նրանք զոհաբերվել են ավելի քան 1100 տարի առաջ:
Գիտնականները կմախքները գտել են 8 մետր խորությամբ և 150 մետր լայնությամբ փոսում: Նույն գերեզմանում հայտնաբերվել են նաև շների և ձիերի մարմինների մնացորդներ:
Ըստ Daily Mail-ի՝ հնէաբաններ Կառլոս Էլերան և Ջեզե Ֆինիլան, ովքեր հետազոտություններն այս տարածքում սկսել են հունվար ամսից, հայտնել են, որ մնացորդների մեջ կան գլխատված կմախքներ և 30 գանգ:
Նրանք կարծում են, որ այդ մարդիկ զոհաբերվել են Սիկան մշակույթի աստվածներին:











































