Խորհրդարանն իր այսօրվա նիստը սկսեց քվեարկություններով: Կենսաթոշակների մասին օրենքի նախագծերի փաթեթը 74 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Ինչպես հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, իրենք դեմ են այդ նախագծերին, ուստի քաղաքական որոշում կայացրին չքվեարկելու մասին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարՍտեփան Սաֆարյանն էլ իրենց դիրքորոշումը մեկնաբանեց, որ չքվեարկելով՝ իրենք մերժում են նախագծերի փաթեթը: