Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2011 թ. Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Բարսելոնա»-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սանթոս»-ի դարպասը:
Իսպանիայի առաջնության գործող չեմպիոնի ֆուտբոլիստների բոլոր գոլերը գեղեցիկ էին, որոնց մեջ հատկապես առանձնանում է առաջինը, երբ Չավիի հիանալի փոխանցումից հետո Լիոնել Մեսսին ոչ պակաս հիանալի գոլ խփեց:







































