Կահիրեում Իսրայելի նոր դեսպան Յակով Ամիտայը կփորձի կապեր հաստատել երկրի նոր ղեկավարների` «Մուսուլման եղբայրներ»–ի իսլամիստների և ծայրահեղական «Ան-Նուր» կուսակցության սալաֆիտների հետ: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Իսրայելական ԱԳՆ-ը հայտնել է, որ Ամիտայը բանակցություններ կսկսի յուրաքանչյուրի հետ, ով պատրաստ է լսել իրենց: ԱԳՆ-ը նաև հայտարարել է, որ երկիրը պատրաստ է կապեր հաստատել իսլամիստների հետ:
Աղբյուրը, որը ցանկացել է գաղտնի մնալ, հայտնում է. «Մենք պետք է ամեն քայլի դիմենք, որպեսզի բացատրենք, որ մենք եգիպտացիների և պաղեստինցիների թշնամին չենք: Պաղեստինցիները չեն կարող արաբական աշխարհը միշտ իրենց ուզածով առաջ տանել»:






































