ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 04.50–ին Լոռուց տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի–Վանաձոր ավտոճանապարհի 12–րդ կմ–ում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: Ամբողջությամբ այրվել է Ա. Կուլկուլյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 21 ՏՕ 349 պետհամարանիշով ավտոմեքենան: