Meteo-TV-ի փոխանցմամբ, hանրապետության տարածքում եղանակն այսօր կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի: Լեռնանցքներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն, հովիտներում` մառախուղ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում 13-18մ/վրկ:
Տեղեկատուն նշում է, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից` քամու պատճառով ճանապարհներին առաջանում են ձյան բերվածքներ, որոնք հնարավոր է վերածվեն մերկասառույցի. հարկ է լինել ուշադիր:
Երևանում կլինի – 5 – +1, Շիրակում՝ – 17 – 0, Կոտայքում՝ – 15 – 0, Գեղարքունիքում՝ – 15 – 0, Լոռիում՝ – 12 – +1, Տավուշում՝ – 8 – +2, Արագածոտն լեռներում՝ – 15 – 0, Արագածոտն նախալեռներում՝ – 7 – +2, Արարատում՝ – 8 – +2, Արմավիրում՝ – 8 – +2, Վայոց Ձորի լեռներում՝ – 15 – 0, Վայոց Ձոր նախալեռներում – 7 – +2, Սյունիքի հովիտներում՝ – 7 – +3, Սյունիքի նախալեռներում – 10 – +1, Արցախում՝ – 3 – +2։









































