Իրաքյան պատվիրակությունը մեկնել է Սիրիա: Պատվիրակությունը փորձում է օգնել Սիրիային երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու գործում:
Ինչպես հայտնում է BBC-ն, պատվիրակությունը հանդիպել է նախագահ Ասադի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Իրաքյան պատվիրակությունը հակամարտող կողմերին առաջարկել է ընդունել Արաբական երկրների լիգայի կողմից մշակված համաձայնության նախագիծը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ մասսայական ցույցերը սկսվել են մարտ ամսից:








































