Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 436-ի: Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս մասին հայտնել է «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ փոթորիկը սկսվել էր ուրբաթ օրը: Հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել իրենց ափերից, ծովում ուժգին փոթորիկ է, իսկ քամու արագությունը 90 կմ/ժամ է:











































