Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է «Մետեո Թիվի»-ն, վաղը հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի:
Լեռնանցքներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն, հովիտներում` մառախուղ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում:
Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից` քամու պատճառով ճանապարհներին առաջանում են ձյան բերվածքներ, որոնք հնարավոր է վերածվեն մերկասառույցի:












































