«ՀԺ»-ն գրում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ հարաբերություններ են հաստատել:
«Մեր աղբյուրների պնդմամբ` նրանք հաճախ հանդիպում են և խորհրդակցում ամենատարբեր քաղաքական կադրային հարցերի շուրջ:
Դիտորդների գնահատմամբ, Նիկոյանին և Սարգսյանին միացնում է ընդհանուր շահը, և դաշինք են կազմել առաջիկա ընտրություններից հետո պաշտոնները պահպանելու շուրջ փոխօգնության հարցով: Ավելի պարզ՝ Նիկոյանը Տիգրան Սարգսյանին պետք է օգնի՝ ընտրություններից հետո էլ վարչապետ մնալ, Սարգսյանը Նիկոյանին պետք է օգնի` մնալ Աժ նախագահ:
Այս պահին նրանք խնդիր ունեն Հովիկ Աբրահամյանին թույլ չտալ մտնել ՀՀԿ համամասնական ցուցակի եռյակ, և այնպես անել, որ առաջինը լինի Սերժ Սարգսյանը, երկրորդը` Տիգրան Սարգսյանը, երրորդը` Սամվել Նիկոյանը», ապա թերթը հավելում է.
«Ըստ մեր տեղեկությունների` ցուցակի չորրորդ համարը զբաղեցնելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, լավագույն դեպքում, հինգերորդ տեղը կզբաղեցնի»:











































