«Հրապարակ»-ը գրում է, որ օրեր առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի Լեդի Հակոբի եղբոր՝ Սիմոնի որդի Ստեփանի գործը ՀՔԾ-ից երեկ ուղարկվել է Ոստիկանություն:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ` հետախուզվող Հակոբյանի տանը ոստիկանները ոչ միայն թմրանյութ են հայտնաբերել, այլև զենք-զինամթերք։ Թեպետ վերջինի մասով ոստիկանության լրատվության բաժնից հերքեցին»,- հավելում է թերթը












































