Իտալիայի վարչապետն այսօր, խոսելով որոշ երկրներում «խստության կարճաժամկետ քաղցի» մասին, կոչ է արել եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներին խուսափել եվրոպայի պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու իրենց միջոցների պատճառով մայրցամաքը բաժանելուց:
Reuters-ը գրում ,է որ վարչապետ Մարիո Մոնտին ասել է, որ Եվրոպայի մոտեցումը պարտքային ճգնաժամի վերացմանը պետք է լինի երկարատև և կայուն, այլ ոչ թե որոշ երկրներում կարճաժամկետ խստացումների տեսքով:
Հռոմում կայացած համաժողովի ժամանակ վարչապետն ասել է, որ հարկավոր են եվրոպական բարեփոխումներ, որոնք կմիավորեն, այլ ոչ թե կբաժանեն մայրցամաքը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոգոտու ճգնաժամը մեզ կանգնեցնի հարավի և հյուսիսի միջև հակամարտության վտանգի առջև»,– ասել է նա:









































