Եվրախորհրդարանում լիբերալ-դեմոկրատական խմբի, խոշորագույն խորհրդարանական կուսակցության առաջնորդ, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհովստադտը հայտարարել է Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայացած ընտրություններից հետո Պետդումայի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
«Մենք մեր գործընկերներին առաջարկելու ենք լրջորեն վերանայել Եվրախորհրդարանում նոր Պետդումայի ներկայացուցչական մանդատը: Ես և ռուսական ПАРНАС (Ժողովրդական ազատության) կուսակցության համանախագահ Միխայիլ Կասյանովը այդ մասին հայտնել ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին»,- ասել է Վերհովստադտը:
Նա գնահատել է Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովը` ասելով, որ արդյունքները կարելի է գնահատել դրական, սակայն հավելել է. «Պետդումայի ընտրությունների բացահայտ ընտրակեղծիքներից հետո տեղի ունեցած մեծ ելույթները այն կարծես թե համատեքստից դուրս է բերում»: Գագաթնաժողովի արդյունքները գնահատվում են միայն ըստ Ռուսաստանի ներսում իրադրության զարգացման:
Ավելի վաղ Եվրախորհրդարանը կոչ էր արել նոր ընտրություններ անցկացնել բոլոր ընդդիմադիր կուսակցությունները գրանցելուց հետո: Մենք չենք կարող խոսել ռազմավարական գործընկերության մասին` դրանց համար խեղաթյուրված հիմքեր ունենալով: Մեզ պետք է ՌԴ և ԵՄ նոր ռազմավարական հարաբերություններ` կառուցողական և առանց պայմանների, խոստումնալից, սակայն չհիմնված պահանջների վրա»,-հայտարարել է Վերհովստադտը:







































