Friday, 12 06 2026
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին

Քաջարանի վերաբերյալ «Ժառանգությունը» բացատրություն է պահանջում

Դեկտեմբերի 16-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը և խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՀՀ վարչապետին ու կառավարությանն են դիմել հարցապնդումներով:
Դրանք վերաբերում են Քաջարան գյուղի համայնքային սեփականություն հանդիսացող հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու վերաբերյալ գարնանը կառավարության ընդունած որոշման օրինականությանը, վերջին օրերին Քաջարանի գյուղապետի նկատմամբ կիրառված ճնշումներին, ինչպես նաև` Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակում մասնավորապես ասված է.
«Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու մասին այս գարնանը Կառավարության կայացրած որոշմանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի` ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և Քաջարանի ժողովուրդն իր գյուղապետի գլխավորությամբ համաձայն չէ կառավարության վերոնշյալ որոշման հետ, որի դեմ ընդվզել է նաև գյուղապետը, ում, ըստ մամուլում հրապարակված լուրերի, մարզպետարանում ստիպել են հրաժարական տալ, ով էլ որպես բողոք որոշել է դուրս գալ կուսակցությունից:
Իսկ իշխանությունը, գյուղապետի նկատմամբ բռնություն կիրառելով, փորձում է կտրել ժողովրդի ձայնը:
Էլ ի՞նչ կերպ ժողովուրդն արտահայտի իր անհամաձայնությունը` իրեն «խարակիրի՞» անի, որ լսեք:
Եվ այս ամենը տեղի է ունենում Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիտորդ-անդամ անդամագրվելու նախօրեին, որտեղ պետության առաջին դեմքի և Ձեր կողմից երաշխիքներ են տրվել հանրային կարծիքը հաշվի առնելու և երկրում ժողովրդավարության անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար:

Թե՞ գարնանը, երբ Կառավարության վերոնշյալ որոշումն էիք կայացնում, չունեիք նման պարտավորություն:

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե
1. Կառավարության վերոնշյալ որոշումից առաջ կայացե՞լ են արդյոք հանրային լսումներ
2. ե՞րբ, որտե՞ղ են կայացել այդ լսումները, ովքե՞ր են մասնակցել դրանց
3. Խնդրում եմ տրամադրել լսումների վերաբերյալ արձանագրություն, որտեղ երևա տարածաշրջանում բնակվողների կողմից հնչեցրած տեսակետները և վերջնական կարծիքը` Քաջարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու մասին»:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի նամակում խնդրվում է տեղեկություն տրամադրել առ այն, թե որքա՞ն են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում հանքերի արդյունահանման նպատակով տրված լիցենզիաների համաձայն հանքերի տարածությունները/մակերեսները` ըստ յուրաքանչյուր հանքի համար տրված լիցենզիայում նշված թվերի:
ՀՀ ԿԱ պեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված հարցապնդման մեջ պատգամավոր Սաֆարյանը խնդրել է տրամադրել.
1. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների համար
2. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների համար

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջների համաձայն` կառավարությունը և նրան առընթեր ՊԵԿ-ը պետք է 10-օրյա ժամկետում պատասխանեն «Ժառանգության» պատգամավորների նամակներին և տրամադրեն ակնկալվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում