Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ նախագահի պաշտոնը լքելուց հետո իր պատուհանին քարեր կնետեն, բայց ինքը պատրաստ է դեպքերի նման զարգացմանը: Այս մասին Բելառուսի նախագահը պատմել է Русская служба новостей ռադիոկայանին տված հարցազրույցում:
Լուկաշենկոն չի բացառում, որ իրեն հանգիստ ծերություն չի սպասվում: Այնուամենայնիվ նա պատմել է, թե ինչպես կցանկանար անցկացնել ծերությունը. «Ես կամ հոկեյ կխաղայի, կամ չմուշկով կսահեի, բայց նաև աղավնիներ կկերակրեի… Ես սիրում եմ կենդանիներ, թռչուններ, բայց ոչ թե քաղաքում, դա անթույլատրելի է: Ես հանգիստ ինչ-որ տեղ կնստեմ…»,- երազել է Բելառուսի նախագահը:







































