Ղազախստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկու ոստիկան տուժել են երկրի արևմուտքի Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով: Ղազախստանում արդեն կես տարի շարունակվում են նավթագործների զանգվածային գործադուլները, որոնք դժգոհ են իրենց աշխատավարձից:
Ինչպես հայտնում է РИА «Новости»-ն, դատախազության տվյալների համաձայն՝ Ժանաոզենի կենտրոնական հրապարակում ընդհատվել են քաղաքի տոնական միջոցառումները` նվիրված երկրի անկախության օրվան:
Վերահսկիչ մարմինները հերքել են հրաձգության և զոհերի մասին սոցիալական ցանցերում տարածված լուրերը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Ղազախստանի ներքին գործերի նախարարի գլխավորությամբ ստեղծվել է քննչա-օպերատիվ խումբ:
Քաղաքի գլխավոր դատախազությունը բնակչությանը խնդրել է ժամանակավոր չհայտնվել այնպիսի վայրերում, որտեղ կան մարդկանց կուտակումներ:






































