ՌԴ վարչապետ Վլադիմի Պուտինը ստորագրել է փաստաթուղթ, որն անհրաժեշտ է Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցելու գործընթացն ավարտելու համար: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Կառավարական կարգադրությամբ՝ դեկտեմբերի 13-ին հաստատվել է Ռուսաստանի՝ ԱՀԿ-ին միանալու արձանագրությունը: Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարված է այն ստորագրել Ռուսաստանի անունից:
Փաստաթուղթը ստորագրվելու է Ժնևում ԱՀԿ-ի նախարարական կոնֆերանսի ժամանակ: Դրանից հետո Ռուսաստանին տրվելու է 220 օր` ներքին վավերացման ընթերցակարգերն անցկացնելու համար: Ռուսաստանը ԱՀԿ լիիարվ անդամ է դառնալու 2012 թվականի հուլիսի 23-ից ոչ ուշ, ավելի ստույգ՝ Ռուսաստանի նախագահի կողմից վավերացման փաստաթուղթը ստորագրելուց 30 օր անց:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամակցելու բանակցություններ է վարում դեռևս 1993 թվականից: Ռուսաստանը, լինելով աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը, դուրս էր մնացել կազմակերպությունից:












































