CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել Լեհաստանի դեսպան Մարջին Վիլջզեկի հետ, որին մասնակցել են նաև Անկարայում ԵՄ-ի այլ երկրների դեսպաններ։
Հանդիպման ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջիկա քննարկմանը՝ այդ օրինագիծը որակելով որպես «անընդունելի».
«Այդ նախաձեռնությունը Թուրքիայի տեսանկյունից «անընդունելի» է։ Այն «հակասում» է խոսքի ազատությանը և վնասում թուրք-ֆրանսիական մերձեցմանը»։
Հիշեցնենք՝ ներկայումս թուրքերը սպառնում են, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից այդ օրինագծի ընդունման դեպքում Փարիզից հետ է կանչվելու Թուրքիայի դեսպանը։







































