ՌԴ-ն ՄԱԿ-ում անսպասելիորեն տարածել է Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու մասին նախագիծ:
Եվրոպական երկրներն ամիսներ շարունակ փորձում էին համոզել Ռուսաստանին, որպեսզի Անվտանգության խորհրդում համատեղ որոշում կայացվի, սակայն անընդմեջ բախվում էին ռուսական վետոյի կիրառման սպառնալիքին։
BBC-ն գրում է, որ եվրոպացի դիվանագետները բանակցություններ կվարեն՝ նախագծի հետ կապված:
Արևմտյան դիվանագետների կարծիքով՝ երկրում տեղի ունեցող բռնությունների համար հիմնական պատասխանատունՍիրիայի կառավարությունն է:









































