Բնական ու տեխնածին աղետները համաշխարհային տնտեսությանը հասցրել են 350 մլն դոլարի վնաս: Այս մասին հայտնել է Swiss Re շվեյցարական ապահովագրական ընկերությունը: Համաշխարհային տնտեսության պատմության մեջ սա ամենամեծ կորուստն է:
Ապահովագրված կորուստները կազմել են 108 մլրդ դոլար։ Այս ցուցանիշն անցած տարվա համեմատ 2 անգամ ավելի է: Ապահովագրական ընկերությունների ծախսերը շատ ավելի մեծ կլինեին, եթե «Ֆուկուսիմա» ատոմակայանի ավելի շատ հատվածներ ապահովագրված լինեին:
Ճապոնիայում ավերածությունների հասցրած վնասի ծավալը դեռևս վերջնական հաշվված չէ: Ենթադրվում է, որ այն կկազմի 100-300 մլրդ դոլար:











































