Associated Press-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը Լիբանանի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին դասել է համաշխարհային ահաբեկիչների շարքին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ է սահմանել:
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի Սալեհ Ալ-Քարաուին Լիբանանում գործող «Աբդուլահ Ազամի» բրիգադների բարձրաստիճան ղեկավար է: Այս խումբը պատասխանատվություն է կրում անցյալ տարի Ճապոնիայում նավթի տանկեր պայթեցնելու, և այլ տեղերում կատարած ռմբակոծությունների համար:
Այս քայլով սառեցվում են Ալ-Քարաուիի բոլոր նախաձեռնություններն ԱՄՆ-ում, և ամերիկացիներին արգելվում է նրա հետ գործարքներ կնքել:
Պաշտոնապես հայտարարվել է, որ մինչ Լիբանան գնալը, Քարաուին Իրաքում կռվել է ամերիկյան ուժերի դեմ և համագործակցել է Իրաքում «Ալ-Կաիդա»–ի ղեկավար Աբու Մուսաբ Ալ-Զարքավիի հետ:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան նույնպես փորձում է նրան ձերբակալել` ծայրահեղական գործունեության համար:







































