Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի համար տարին ընդհանուր առմամբ հաջող էր. թատրոնն այս տարում ունեցել է 5 նոր ներկայացում, ընդ որում` ոչ միայն տիկնիկային, այլև դրամատիկ և պոեզիայի երեկո ներկայացում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, թատրոնը արտերկրում մասնակցել է մոտ 7 միջազգային փառատոնի, ներկայացրել 4 ներկայացում: Դրանք են Գոգոլի «Ակ-ակը», Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» և Անուշ Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը:
«Շատ լայն է եղել դիապազոնը` Մոսկվա, Հունգարիա, Սերբիա, Թուրքիա և այլն: Թատրոնը ստացել է տարբեր միցանակներ և՛ լավագույն ներկայացում, և՛ լավագույն դերասանական կազմ, և՛ լավագույն բեմադրություն անվանակարգերում»,- ավելացրեց Ռ. Բաբայանը:











































