Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը, հանդես գալով Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված կոնֆերանսում, հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի ժամանակավոր անդամակցությունը մեծ նվեր է նրա անկախության 20-ամյակին.
«1991 թվականին Թուրքիան առաջինը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և այստեղ բացեց իր դեսպանատունը։ Ներկայումս Բաքվում առկա դեսպանատների քանակը հասել է 68-ի և տարեցտարի ավելի է մեծանում։
Անկախության 20 տարիներին Թուրքիան բոլոր ոլորտներում աջակցել է Ադրբեջանին՝ նրա հետ կիսելով պետականաշինության, ինչպես նաև ռազմական ու դիվանագիտական ոլորտներում ունեցած փորձը։ Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին։
Թուրքիան Ադրբեջանի անկախության 20 տարիներին Ադրբեջանին աջակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Լեռնային Ղարաբաղի հարցը մեր ընդհանուր խնդիրն է»։