Իրանական The Tehran Times թերթի փոխանցմամբ՝ իրանական իշխանությունները մտադիր են կազմակերպել ցուցահանդես, որում կցուցադրվեն իսրայելական 4 անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։ Բացի այդ, ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվելու են 4 ամերիկյան ԱԹՍ-ներ։
Ցուցահանդեսը բաց է լինելու թե՛ տեղի, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցների, ինչպես նաև օտար դեսպանների համար։
Թերթի հաղորդմամբ՝ իսրայելական այդ ԱԹՍ-ներն Իրանի ձեռքն են ընկել այն բանից հետո, ինչ հատել են Իրանի օդային սահմանը։ Նույնը վերաբերում է Իրանի արևելյան ու հարավային շրջաններում հայտնված ամերիկյան ԱԹՍ-ներին։
Նշվում է, որ այս ցուցահանդեսը հանդիսանում է Թեհրանի մղած հոգեբանական պատերազմի կամպանիայի մի մասը, ինչն ակտիվացել է օրեր առաջ ամերիկյան RQ-170 ԱԹՍ-ն ձեռք գցելուց հետո։







































