Նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Միխայիլ Պրոխորովը խոստանում է ներում շնորհել Միխայիլ Խոդորկովսկուն:
«Դա իմ խորը քաղաքացիական և մարդասիրական դիրքորոշումն է: Մարդասիրությունը մեր ժողովրդի այն գիծն է, որն ի վիճակի է շատ հարցեր լուծել»,-նշել է Պրոխորովը, որի խոսքերը մեջբերում է РБК-ն:
Նախագահ դառնալու դեպքում Պրոխորովի երկրորդ քայլը կլինի քաղաքական համակարգի փոփոխությունները:
Հիշեցնենք, ՌԴ նախագահական ընտրությունները նախատեսվում են 2012թ. մարտի 4-ին:








































