Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ նոյեմբերի 26-ին վիրահատության ենթարկվելուց հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել համաշխարհային առաջնորդներից, որոնցում նրանք առողջություն էին մաղթում Էրդողանին՝ նշելով «անցած լինի»։
Նմանատիպ ուղերձներ ստացվել են համայն աշխարհից, և միակ բացառությունը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն է, որը երկու երկրների միջև առկա լարվածության պատճառով չի զանգահարել Էրդողանին։











































