Դեկտեմբերի 14-ին` ժամը 9.50-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Նար-Դոսի փողոցում կայանված ավտոմեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պարզվել է, որ նույն օրը` ժամը 9.30-ի սահմաններում, անհայտ անձը դեռևս չպարզված պայթուցիկ սարքի միջոցով պայթեցրել և վնասել է նշված վայրում հետընթաց շարժվող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:







































