Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«2011 թվականը կարևոր տարի էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵՄ-ի մասնակցության տեսանկյունից։ ԵՄ-ը հիրավի աջակցում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս տարի տարածաշրջանում ԵՄ-ի ներկայացուցիչ նշանակվեց Ֆիլիպ Լեֆորը, որը կենտրոնանալու է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, այդ թվում նաև Մինսկյան գործընթացին աջակցելու համար։
Ես կարծում եմ, որ Լեֆորի նշանակումը հանդիսանում է գործուն ապացույց, որ ԵՄ-ը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Մենք ներառված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, սակայն մենք կարող ենք աջակցել նրա ակտիվ ջանքերին։ 2012 թվականին մենք կտեսնենք ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն աջակցելու հարցում»։





































