Այսօր կառավարության նիստում որոշվեց մեր երկրի 116 հազար սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել նախատոնական օգնություն. յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 3 շիշ արևածաղկի ձեթ:
«Սոցիալական օգնությունը լինելու է շարունակական: 2012 թ. հունվարի 1-ից սոցիալական նպաստները 10%-ով ավելանալու են և նույնքան էլ` կենսաթոշակները»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ կառավարությունը նաև մշակել է սոցիալական օգնության համալիր ծրագիր և պարբերաբար անապահով ընտանիքներին ցուցաբերելու է օգնություն:
«Սա նախատոնական օգնություն է»,- շեշտեց ՀՀ վարչապետը:






































