Լոնդոնի «Չելսի»-ի 33-ամյա կոտ դ’ իվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբան, ով իր ներկայիս ակումբի հետ նոր պայմանագրի կնքման կապակցությամբ դեռ համաձայնության չի եկել, ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո իր կարիերան կարող է շարունակել Մախաչկալայի «Անժի»-ում:
Ինչպես տեղեկացնում է իտալական մամուլը, ռուսական ակումբը ցանկանում է ձեռք բերել աստղային հարձակվողի տրանսֆերը և մոտ ժամանակներս անգլիական ակումբին կարող է պաշտոնական առաջարկ անել: Բացի այդ, Դրոգբային ցանկանում է ձեռք բերել նաև «Շանհայ Շենհուա»-ն, որն արդեն իր կազմ է տեղափոխել Նիկոլա Անելկային:
Նշենք, որ Դրոգբայի ծառայություններով հետաքրքրվում են նաև միլանյան երկու ակումբները` «Միլան»-ը և «Ինտեր»-ը:





































