ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության պաշտպանությամբ: Նա դրա մասին ասել է 2011 թ. ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Ռեժիմի փոփոխությունը տեղի է ունեցել ժողովրդի կողմից, այլ ոչ թե ռազմական ինտերվենցիայի արդյունքում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Մենք շատ ենք քննարկել այս հարցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի վստահ լինենք, որ մարդու իրավունքները չեն խախտվում, և որ խաղաղ բնակչության շարքերում զոհեր չկան»,- նշել է Պան Գի Մունը:
Նա նաև անդրադարձել է Սիրիայում ծավալված դեպքերին. «Սիրիայում զոհվել է ավելի քան 5000 մարդ, և դա կարող է շարունակվել: Եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը սկսի գործել»:







































