Pew Research–ի կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն` ամերիկացի մեծահասակների թիվը, որոնք այժմ ամուսնացած են, չափազանց փոքր է: Հեղինակները գրում են, որ ոչ միայն մարդիկ չեն ցանկանում ամուսնանալ, այլև չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր երկար են փնտրում իրենց զույգին՝ ավանդական կապով միանալու համար: ԱՄՆ–ում այսօր ամուսնության միջին տարիքը կանանց համար 26.5–ն է, իսկ տղամարդկանց համար՝ 28.7–ը:
Հետազոտության հեղինակներ Դվերա Կոհնը, Ջեֆրի Պասելը և Ուենդի Ուենգը բացատրել են, որ եթե այս միտումը շարունակվի, ապա ընդամենը մի քանի տարի հետո ամուսնությունների տոկոսը չափազանց շատ կնվազի:
Ընդամենը մեկ տարվա ընթացքում` 2009-2010 թթ., Ամերիկայում ամուսնությունների ընդհանուր թիվը նվազել է 5 տոկոսով: Զեկույցի հեղինակներն ասել են, որ չեն փորձել պարզել, թե որոնք են այս թվերի պատճառները, թեև համոզված են, որ դրանցից մեկը տնտեսական վիճակն է:







































