Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում բրազիլական «Սանթոս»-ը 3:1 հաշվով առավելության հասավ ճապոնական «Կաշիվա»-ի նկատմամբ: Հերթական անգամ գերազանց հանդիպում անցկացրեց Նեյմարը, ում խփած գեղեցիկ գոլին ոչնչով չէր զիջում Դանիլոյի գնդակը:
«Կաշիվա» – «Սանթոս»` 1:3
0:1 Նեյմար (19՛), 0:2 Բորգես (24՛), 1:2 Շակաի (54՛), 1:3 Դանիլո (63՛)։









































