Ադրբեջանական Vesti.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայում հարսնացուն ստիպված է եղել ձնապատ ճանապարհով ոտքով հաղթահարել 5 կիլոմետրանոց ճանապարհը՝ իր հարսանեկան արարողությանը մասնակցելու համար։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող գյուղերից մեկում։ Հարսանիքից առաջ փեսացուի հարազատները մեկնել են իրենց գյուղից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շրջկենտրոն՝ հարսնացուին բերելու համար։ Սակայն վերադարձի ժամանակ տեղացել է առատ ձյուն, ինչի արդյունքում ճանապարհն ավտոմեքենաների համար անանցանելի է դարձել։ Այդ պատճառով նրանք ստիպված են եղել դուրս գալ ավտոմեքենայից և մնացյալ 5 կիլոմետրը հաղթահարել ոտքով։
Հարսնացուն իր հարսանեկան արարողությանն, ի վերջո, բարեհաջող հասել է 5 ժամ ուշացումով։









































