Ինչպես ենթադրվում է, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին չորեքշաբթի օրը դուրս կգրվի Դուբայում գտնվող հիվանդանոցից, որտեղ նա բուժման կուրս էր անցնում՝ սրտի կաթվածից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Զարդարիի ներկայացուցչի պնդմամբ՝ բոլոր ստուգումները վկայում են նախագահի առողջական վիճակի բարելավման մասին, այդ իսկ պատճառով բժիշկները պլանավորում են դուրս գրել նրան հինգշաբթի օրը:
Սակայն նախագահը չի պատրաստվում վերադառնալ հայրենիք: Բժիշկների խորհուրդներին հետևելով՝ նա կմնա ԱՄԷ-ում գտնվող իր բնակավայրում և կշարունակի բուժման կուրսը:












































