Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ու եվրատլանտյան հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն կառավարության նիստից առաջ անդրադարձել է Վրաստանի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ մոտալուտ բանակցությունների մեկնարկին.
«ԵՄ հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների սկսումը շատ կարևոր է։ Դա պատմական իրադարձություն է, որը դրականորեն է անդրադառնալու Վրաստանի տնտեսության վրա, ինչպես նաև նպաստելու է նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Դրա հետ մեկտեղ, այդ բանակցությունների մեկնարկը Վրաստանին ուղղված քաղաքական ազդանշան է, որ Վրաստանը դառնում է ԵՄ-ի առևտրային ու տնտեսական տիրույթի մասնիկը։ Հուսով եմ, որ համապատասխան պայմանագիրը կկնքվի մինչև 2013 թվականը»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի ու Վրաստանի միջև ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները մեկնարկելու են 2012 թվականի սկզբին։








































