Sunday, 07 06 2026
12:10
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան

Հարսին դաժանաբար խոշտանգած սկեսուրը իրեն մեղավոր չի ճանաչում (տեսանյութ)

Ամուսնու ընտանիքի կողմից խոշտանգումների և դաժան բռնությունների ենթարկված Մարիամ Գևորգյանը շուրջ մեկ տարի է, ինչ իր հարազատ` Արարատի մարզի Տափերական գյուղում է: Այժմ նա սպասում է, որ իրեն դաժանորեն խոշտանգած ընտանիքը օրենքով ստանա իր պատիժը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարիամն ասաց, թե բավարարված է, որ ամուսինն ու սկեսուրն արդեն Հայաստանում են և հարցաքննվում են:

«Վերջնական բավարարված կլինեմ այն ժամանակ, երբ նրանք ստանան օրենքով իրենց արարքների համարժեքը: Սպասում եմ, թե հետագա արդյունքներն ինչպիսին կլինեն»,- նշեց Մ. Գևորգյանը: Նա այն համոզմանն է, որ արդարության համար պետք է պայքարել, պայքարել մինչև վերջ: Այս պահին կան հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք աջակցում են Մարիամին, նա այդ օգնությունը բարձր է գնահատում:

Անդրադառնալով հարուցված քրգործին`ասաց, որ ի սկզբանե վստահել է իրավապահ մարմիններին: Անմիջապես ոստիկանություն հաղորդագրություն ներկայացնելուց հետո նրան ուղարկել են դատաբժշկական փորձաքննության: «Դատաբժիշկն արձանագրել է բոլոր վնասվածքներ, որ մնացել են իմ մարմնի վրա: Հիմա գործն ընթացքի մեջ է, տեսնենք, թե ինչ կլինի»,- տեղեկացրեց Մ. Գևորգյանը`հավելելով, որ արդարադատության նախարարությունից, դատախազությունից խոստացել են, որ արդարացիորեն մեղավորները կպատժվեն:

«Գործը գտնվում է նախաքննության փուլում: Այս պահին ցուցմունք է տալիս Մարիամի սկսեսուրը` Հայկանուշը»,- «Առաջին լրատվական»-ին այս մասին հայտնեց փաստաբան Մնացական Սարգսյանը`շարունակելով, որ վաղն արդեն կլինի առերեսում նրա և Մարիամի միջև: Այն հարցին, թե սկեսուրն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքները, պատասխանեց՝ կարծես թե ոչ:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում մայիսին արդեն Ռուսաստանում կալանավորված է եղել Մարիամի սկեսուրը: Մարիամը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ հիմա համեմատաբար լավ է զգում, բայց իր հետ պատահածն այն հարվածն էր, որ ամբողջ կյանքում հիշելու է: «Այն չի սպիանա: Ամբողջ կյանքիս վրա մի մեծ բիծ է, որ ինչքան էլ ժամանակի ընթացքում մեղմվի, միշտ կհիշվի»,- ցավով նշեց Մարիամ Գևորգյանը:

Տեղեկացնենք, որ Մարիամ Գևորգյանին ծնողները կնության էին տվել Դավիթ Զիրոյանին: Նրանք տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ, որտեղ լարված հարաբերություններ են ստեղծվել ընտանիքի և Մարիամի միջև: Այնուհետև Մարիամի նկատմամբ սկսվել են խոշտանգումները՝ դաժան ծեծեր, նվաստացումներ, հոգեբանական ճնշումներ: Այսօր Մարիամի մարմնի վրա դեռ դաջված են տաք արդուկի, պատառաքաղների հետքերը:

«Քիթս է կոտրված, որն արդեն վիրահատվել է, կրծքերս են այրված, ձեռքս է կոտրված, մնացած հոգեբանական ճնշումների մասին արդեն չեմ մանրամասնում»,- ցավով հիշեց Մարիամը: Ամուսնությունից 10 ամիս անց Մարիամին հաջողվել է վերադառնալ Հայաստան. օդանավակայանում հայրը` Համազասպ Գևորգյանը, չի ճանաչել դստերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում