«Գրավեք Բալթիմորը» ակցիայի մասնակիցները լքել են իրենց ճամբարը, որը քաղաքում կանգուն էր մնացել երկուսուկես ամիս:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, ցուցարարաները հեռացել են քաղաքի գործարար շրջանի հրապարակից դեկտեմեբրի 13-ին, երբ ճամբարի վրանների հեռացմանը խառնվել է ոստիկանությունը: Ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել, ձերբակալվածներ չկա: Քաղաքապետը իր հիացմունքն է արտահայտել այս կապակցությամբ:
Բալթիմորում ցուցարարաները վրաններ էին խփել հոկտեմբերի 4-ին` միանալով «Գրավեք Ուոլ Սթրիթ» շարժմանը: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ընդգծել էին, որ թույլ են տալիս ամբողջ օրը ցույցեր անցկացնել, սակայն վրաններ չպետք է խփեն:
Ավելի վաղ նմանատիպ ճամբարները հեռացվել էին Բոսթոնում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ «Գրավեք Ուոլ Սթրիթ» շարժումը սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին: Ակցիայի մասնակիցները բողոքում էին ֆինանսական ինստիտուտների և սոցիալական անհավասարությունների դեմ:









































