Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Վրաստանն ահաբեկիչներ է պատրաստում, որոնք պետք է քայքայիչ գործունեություն ծավալեն Ռուսաստանում.
«Վրաստանի տարածքում իրականացվում է այն մարդկանց նախապատրաստումը, որոնք պետք է ահաբեկչական գործողություններ կատարեն Ռուսաստանում։ Սաակաշվիլին ներկայումս վարում է այնպիսի քաղաքականություն, որը հեռու է վրացական շահերից։
Տեղական բնակչությունն ապատեղեկացվում է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների շուրջ։ Այդ հարցում օգնության են գալիս մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ։ Վրաստանի տնտեսությունում նույնպես ընթանում են բացասական զարգացումներ»։









































