Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսը, ով նախկինի պես չի մարզվում իր թիմի հետ և շարունակում է նոր ակումբ փնտրել, հրաժարվեց տեղափոխվել ֆրանսիական «ՊՍԺ»:
Ըստ որոշ տեղեկությունների, ակումբներն արդեն համաձայնեցրել էին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որը կազմելու էր 26 մլն եվրո, սակայն Տևեսը հրաժարվեց տեղափոխվել Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Միլան»-ը, որի ղեկավարությունը հայտարարել էր, որ ցանկանում է մինչև 2012թ. հունիս վարձակալել 27-ամյա արգենտինացուն` հետագայում նրա տրանսֆերի գնման հնարավորությամբ: Սակայն «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «ռեսոներիներ»-ին տեղեկացրեց, որ ֆուտբոլիստը վարձակալությամբ այլ ակումբ չի տեղափոխվի:
Այդ հայտարարությունից հետո Իտալիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը մտադրվեց բաժանվել թիմի երկու բրազիլացի հարձակվողներից մեկից` Պատոյից կամ Ռոբինյոյից` այդ տրանսֆերի կայացման համար միջոցների ստեղծման նպատակով:







































