Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ինտելեկտուալ համաշխարհային խաղերի շրջանակներում անցկացվեց կայծակնային շախմատի կանանց մրցաշար, որին մասնակցեց նաև հայ գրոյսմաստեր Էլինա Դանիելյանը: Էլինան վաստակեց 7 միավոր և գրավեց 10-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Չինաստանը ներկայացնող Հոու Իֆանը, ով Դանիելյանից 4.5 միավոր ավել վաստակեց:
Նշենք, որ շախմատի Հայաստանի կանանց հավաքականը դեկտեմբերի 18-27-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի Թուրքիայի Մերդին քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը: