Twitter միկրոբլոգի օգտատերերը սահմանել են նոր ռեկորդ մեկ վայրկյանում թողած հաղորդագրությունների քանակով: Այս մասին հայտնում են Twitter-ի ներկայացուցիչները:
Twitter-ի վիճակագրության համաձայն` ծառայության օգտատերերը դեկտեմբերի 9-ին մեկ վայրկյանում հրապարակել են ավելի քան 25 հազար «թվիթ»` հիշեցնելով ճապոնակնա հետուստատեսությամբ ցուցադրվող Castle in the Sky մուլտֆիլմի մասին: Այս ռեկորդը նախորդին գերազանցել է 2,8 անգամ:
Թվիթների քանակով նախորդ ռեկորդը պատկանում է MTV Video Music Awards երաժշտական մրցանակին, որի հանձնման արարողության ժամանակ (2011 թվականի օգոսոտսի 28) օգտարերերը մեկ վայրկայում հրապարակել էին 8,8 հազար թվիթ` հիշեցնելով այդ արարողության մասին:
Դեկտեմբերի սկզբին Twitter ծառայությունը անվանել է թոփ16 իրադարձությունների ցուցակը, որոնք 2011 թվականին առաջացրել էին լայն արձագանքները: Ծառայության վիճակագրության համաձայն՝ վայրկայնում 7 հազար թվիթ է արձանագրել Տրոյ Դևիսի մահապատիժը, Apple ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսի պաշտոնից հեռանալը, Բրազիլիայի ֆուտբոլր հավաքականի դուրս մնալը Ամերիկայի գավաթի խաղարկությունից և Կանանց ֆուտբոլայի առաջնության ավարտի մասին լուրը:
Նշենք, որ Twitter միկրոբլոգի օգտատերերի թիվը գերազանցում է 200 միլիոնը: