Դեկտեմբերի 13-ին` ժամը 3.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի գինու գործարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը` ժամը 5.30-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով:
Այրվել են տանիքի թիթեղյա ծածկի հեծանները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:











































