Apple ընկերությունը երեկ հայտնել է, որ Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի 15 այլ երկրներում բացել է iTunes-ի նոր խանութ-սրահ: Դրանով հանրության համար մատչելի է դարձել ավելի քան 20 միլիոն երգ մի տարածաշրջանում, որտեղ երաժշտական ծովահենությունը շատ տարածված է:
Associated Press-ը հաղորդմամբ՝ երաժշտական արտադրության պաշտոնյաններից մեկն ասել է, թե կարծում է, որ օնլայն խանութի բացումը, ինչպես նաև Բրազիլիայում շուտով iPod-երի, iPad-երի և iPhones-երի վաճառքը վերջ կդնի երկրում երաժշտական ծովահենությանը:











































