ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել իսրայելական կառավարության որոշման մասին, որով հաստատվում է, որ Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերը կընդլայնվեն։ Այս մասին, MIGnews.com կայքի հաղորդմամբ, հայտնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Ծրագիրը նախատեսում է կառուցել 40 տուն՝ նորաբնակների և գյուղատնտեսական ֆերմաների համար: Այսպիսով՝ շինարարության ավարտից հետո այդ բակավայրերը կձգվեն մինչև պաղեստինյան ինքնավարության տարածքը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել շինարարությունը: Պան Գի Մունը նշել է, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին և մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին:
«Որպեսզի բանակցային գործընթացը հաջողությամբ ավարտվի, կողմերին անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից և բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցելու համար»,- ասել է Պան Գի Մունը:








































