Եմենի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է բաց թողնել բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են երկրում մոտ 11 ամիս տևած հակակառավարական ելույթների ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի մոտ 1400 մարդու, որոնք հայտնվել են տեղական բանտերում՝ տարբեր բողոքի միջոցառումների մասնակցելու համար:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք համեմատում են ձերբակալվածների իրենց մոտ եղած ցուցակներն ազատվածների ցուցակների հետ, որպեսզի համոզվեն, որ բանտերից բաց են թողնվել իրենց բոլոր կողմնակիցները:
Հիշեցնենք, որ հակակառավարական ելույթները երկրում սկսվել էին փետրվարից և վերջացան 11 ամիս անց, երբ նախագահ Սալեհը հրաժարական տվեց:








































