Վաղը՝ ժամը 15.00-ին, Բնապահպանության նախարարությունում տեղի կունենա քննարկում` Հրազդանի երկաթահանքի թեմայով: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ստեղծվել են քաղաքացիական նախաձեռնություններ`ի պաշտպանություն Հրազդանի: Բնապահպան ակտիվիստներն այն համոզմանն են, որ Հրազդանի երկաթահանքի շահագործումը վտանգելու է Երևանի խմելու ջրի պաշարները:







































