Դեկտեմբերի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) հանդես կգա բացառիկ ծրագրով:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել անգլիացի հայտնի կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի
«Մոլորակներ» սյուիտը: Այն կազմված է 7 պոեմներից` Արեգակնային համակարգի հայտնի 7 մոլորակների թվին համապատասխան, բացառությամբ Երկիր մոլորակի (Մարս` Պատերազմի մունետիկ, Վեներա` Խաղաղության մունետիկ, Մերկուրի` Թևավոր դեսպանորդ, Յուպիտեր` Ուրախություն պարգևող, Սատուռն` Ծերության մունետիկ, Ուրան` Հրաշագործ, Նեպտուն` Խորհրդավոր):
Սյուիտը հանդիսատեսի դատին կներկայանա համակարգչային գրաֆիկայի ուղեկցությամբ:
Ելույթ կունենա նաև «Հովեր» կամերային երչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
«Մոլորակների» ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, համակարգչային գրաֆիկայի հեղինակն է Անդրանիկ Թորոսյանը:









































