Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ին չի վերադարձնելու դեկտեմբերի 4-ին իր արևելքում ընկած RQ 170 Sentinel տիպի անօդաչու հետախուզական ինքնաթիռը.
«Թվում է, թե նա (Օբաման.- 1in.am) մոռացել է, որ Իրանի օդային սահմանը խախտվել է, իրականացվել է լրտեսական գործողություն, խախտվել են միջազգային օրենքները։ ԱՄՆ-ը պետք է իմանա, որ այդօրինակ բաները կարող են սպառնալիքի տակ դնել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։
ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի դրա և դրա հետևանքների համար։ Մենք զարմացած ենք ամերիկյան վարչակազմի այդ պահանջից։ ԱՄՆ-ը պետք է ներողություն խնդրի Իրանի օդային սահմանը խախտելու և իրանական ժողովրդի դեմ լրտեսական գործունեությամբ զբաղվելու համար»։