ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Эхо Москвы ռադիոկայանին եթերում խոսել է ՌԴ-ում տիրող քաղաքական իրավիճակից դուրս գալու ուղիների մասին: Խոսելով Պետդումայի ընտրություններից՝ Գորբաչովը նշել է, որ եթե կեղծված ընտրությունների արդյունքները չեղյալ չհամարվեն, ապա հասարակությունը պետք է պատրաստ լինի պատասխանել դրան:
«Եթե նրանք 12 օրվա ընթացքում մեզ չառաջարկեն հարցի լուծում ընտրությունները չեղյալ հայտարարելու շուրջը, ապա մենք բարոյական իրավունք կունենանք մարդկանց ասելու. «Մենք պետք է ձեռնարկենք այդ գործը»: Եվ դրա համար շատ միջոցներ կան: Իսկ մենք ամբողջ ընթացքում ետ էինք պահում՝ պետք չէ, պետք չէ: Ես էլ հեղափոխականներից մեկի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մեզ հեղափոխություն պետք չէ: Եթե իշխանությունը շարունակի այսպես վարվել հասարակության հետ, եթե շարունակի խորամանկությունների դիմել և մոբիլիզացնել իր ռեսուրսները- իսկ ռեսուրսներ նա շատ ունի- ապա ես պետք է ասեմ՝ հասարակությունը պետք է պատրաստ լինի պատասխանելու դրան: Եվ ուղղակի պետք է ասեմ, որ այս դեպքում նրանք (իշխանություները.- 1in.am) կդիմեն սուր բնույթի միջոցների»,- ասել է ԽՍՀՄ նախագահը:









































